Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Հուլիսի 27-ից մինչև սեպտեմբերի 20-ը «Երևան-Սևան» մայրուղում 30 անգամ շտապբուժօգնություն է ցուցաբերվել

Հուլիսի 27-ից մինչև սեպտեմբերի 20-ը «Երևան-Սևան» մայրուղում 30 անգամ շտապբուժօգնություն է ցուցաբերվել
24.09.2012 | 02:47

Հուլիսի 27-ից մինչև սեպտեմբերի 20-ը` ուրբաթ օրերին, ժամը` 16:00-22:00-ին, ինչպես նաև շաբաթ և կիրակի օրերին` ժամը 08:00-22:00-ին, «Երևան-Սևան» մայրուղու չորս հատվածներում` Աբովյան, Չարենցավան, Հրազդան և Սևան քաղաքների բժշկական կենտրոնների «Շտապօգնության» բրիգադների լրացուցիչ հերթապահության ընթացքում ցուցաբերվել է 30 առաջին անհրաժեշտ բուժօգնություն:

Ինչպես «Իրատես de facto»-ին ասացին ՀՀ առողջապահության նախարարությունում, դրանցից 24-ն իրականացվել է Կոտայքի, 6-ը` Գեղարքունիքի մարզի վարչական սահմաններում: Նշված թվի մեջ երեք ավտովթարներից առաջինն արձանագրվել է Գեղարքունիքի «Գագարին-Ավան» ճանապարհահատվածում, երկրորդը` Կոտայքի Աբովյանի հենակետից 500 մետր հեռավորության վրա, երրորդը` «Երևան-Սևան» ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում: Վթարից տուժած քաղաքացիները արագ և պատշաճ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են հիվանդանոց:
Ըստ տեղեկատվության, երթևեկողներից շատերը, տեղյակ լինելով նշված միջոցառումների մասին, այդ օրերին բուժանձնակազմերին դիմել են նաև առողջության հետ կապված այլ խնդիրներով, որոնց բժիշկները արձագանքել են մեծ պատրաստակամությամբ և հոգածությամբ: Դրանք հիմնականում եղել են հիպերտոնիկ կրիզի, թունավորման, արևահարության, ալերգիկ վիճակի, միջկողային նևրալգիայի, հիպերթերմիկ սինդրոմի հետ կապված դեպքեր։
Նախաձեռնությանը (իրականացվել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով) բնակչությունն արձագանքել է բազմաթիվ շնորհակալական նամակ- հեռախոսազանգերով։ Մարդիկ իրենց խոսքում շեշտել են, որ «Երևան-Սևան» մայրուղում «Շտապօգնության» մեքենաների առկայությունը, վարորդներին առավել շրջահայաց և առավել ուշադիր դարձնելու տեսանկյունից, ինքնին զգաստության կոչ էր:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ